Եթե հոգնել եք, եթե ուզում եք հանգստանալ ու չգիտեք որտեղ-եկեք այստեղ ԲԱԴԱՐԱ-ՊԱՏԱՐԱ
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a
 















  • Leave a comment
  • Add to Memories

Պատարա գյուղի զարգացման մշակութային փոքր ծրագրերի նախագիծ
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a
                                                                                        




Պատարա գյուղի զարգացման մշակութային փոքր ծրագրեր

- ԼՂՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի Երիտասարդական այգու պահպանման.
- նույն այգու տարածքում երիտասարդական համահայկական ճամբար կազմակերպելու.
- գյուղի տարածքում 200-ից ավելի հուշարձանների մաքրման.
- 200-ից ավելի բնապատմական հուշարձանների ֆոտո և նկարչական նկարների ցուցահանդեսի կազմակերպման.
- գյուղի զարգացման համար այգեգործության, տուրիզմի, բնապահպանության թեմաներով դասախոսությունների…
Ծրագիր

Ծրագրի իրականացման համար հնարավոր հովանավորներ

ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, ԼՂՀ Ասկերանի շրջվարչակազմ, Արցախի թեմ, Զբոսաշրջության վարչություն, համագյուղացի բարերարներ և այլոք…

Առկա խնդրի նկարագրությունը, որը փորձելու եք լուծել սույն ծրագրի միջոցով

Պատարա գյուղի Երիտասարդական այգին հիմնադրվել է 2011 թ. ապրիլի 17-ին ԼՂՀ-ը իշխանությունների աջակցությամբ և տրվել է, որպես համայնքի սեփականություն, որտեղ պարբերաբար պիտի կազմակերպվի երիտասարդական միջոցառումներ: Այգում տնկվել է մոտ 200 ծառ` խնձորենի, բալենի, կեռաս, սակայն տարածքը դեռ ունի նոր տնկիներով համալրվելու մեծ կարիք /մոտ 150-200/: Տարածքի խնամման և պահպանման խնդիրները լուծված չեն:
Երիտասարդական այգին ընդգրկում է 6 հազար մետր ոչ լրիվ ցանկապատված տարածք և ունի մոտակայքում նույնքան խոպան և մաքրման ու մշակման ենթակա հրաշալի տարածք, որը նույնպես համայնքի սեփականությունն է: Լուծված չէ նաև այգու ոռոգման ջրի, իսկ արդեն երիտասարդական ճամբարի համար` խմելու ջրի խնդիրները:
Երիտասարդական ճամբարում մնալու համար անհրաժեշտ է փոքր` 3-5 հոգանոց մոտ 10 փոքրիկ տնակներ…
Գյուղի 200-ից ավելի բնապատմական հուշարձանները այսօր գտնվում են անհոգատար, անխնամ վիճակում…

Նպատակները, որոնց հասնելու եք մեր ծրագրի միջոցով

- Այս խնդիրների լուծումը հասարակական և մշակութային աշխատանքների նկատմամբ մեծ հանրօգուտ բարոյահոգեբանական զադեցություն կթողնի Պատարա գյուղի և նրա հարևան 3 գյուղերի բնակչության ու հատկապես երիտասարդության գիտակցության մեջ.
- մեծապես կնպաստի Պատարա գյուղում զբոսաշրջության
- բնության և կենդանական աշխարհի
- բնապատմական հուշարձանների պահպանությանը
- մշակույթի
- այգեգործության
- և ընդհանրապես գյուղի տնտեսական զարգացմանը…

Ծրագրի իրականացման նկարագրությունը /հիմնական փուլեր և գործողություններ/


Ծրագիրը կիրականացվի Ստեփան Գրիգորյանի, Պատարա գյուղի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտների և երիտասարդների մասնակցությամբ, Հանուն գյուղի զարգացման երիտասարդական հասարակական կազմակերպության և պահանջվող մասնագետների կողմից

1.Երիտասարդական այգու պահպանություն և խնամք

ա/ ոռոգման ջրի խնդրի լուծում
բ/ տարածքի լրիվ մաքրում
գ/ տարացքի ցանկապատի ամրացում
դ/ ծառերի խնամք
գ/ նոր ծառերի /150-200` խնձորի, տանձի, հոնի/ տնկում
ե/ բնապահպանության և այգեգործության թեմաներով բացօդյա /այգում/ դասախոսությունների կազմակերպում Պատարա գյուղի, ինչպես նաև հարևան Խանցկի, Աստղաշենի և Դահրավի երիտասարդության և բարձր դասարանի աշակերտների համար /դասախոսությունները կլինեն, ինչպես գյուղի մասնագետների կամ տարեց, բանիմաց մարդկանց կողմից, որպես անցյալի լավագույն ավանդույթների կրողների ու բարոյախոսի, այնպես էլ բնապահպանի ու գյուղատնտեսի կողմից/

2. Երիտասարդական համահայկական 10-օրյա ճամբարի կազմակերպում

ա/ Երիտասարդական այգու հարակից համայնքի սեփականություն կազմող տարածքի /մոտ 6000 մետր/ մաքրում
բ/ ճամբարը խմելու ջրով ապահովում
գ/ ճամբարի տարածքի ցանկապատում
դ/ 10 փոքրիկ տնակների կառուցում /5 ճիպոտով, 5 փայտյա/
գ/ էլեկտրաֆիկացում
ե/ կամ 10 փոքրիկ տնակների փոխարեն մոտ 50-60 հոգանոց, միջին պայմաններով, կլոր սեղան, քննարկումների, հանդիպումների, դասախոսությունների համար փակ ու գեղեցիկ տնակի կառուցում

3. Գյուղի հուշարձանների մաքրում ու ցուցահանդեսի կազմակերպում

ա/ Գյուղի ռելեֆային քարտեզի, հուշարձանների տեղանքի քարտեզների կազմում և ցուցանակների տեղադրում
բ/ հուշարձաններ տանող ճանապարհների մաքրում
գ/ հուշարձանների տարածքի մաքրում
դ/ տարածքի առանձանացում
ե/ հուշարձանների պատմությունը երեք լեզվով վահանակների վրա տեղադրում
զ/ Սլավա Սրգսյանի /հուշարձանագետ/ և Յուրա Առաքելյանի /աշխարհագրագետ/ <<Պատարա>> գրքույկի և գյուղի պատմությանը վերաբերվող այլ նյութերի հետ մի գրքով հրատարակում
Է/ բոլոր բնապատմական հուշարձանների նկարների ցուցահանդեսի կազմակերպում

Առաջարկ

Այս ծրագրի իրականացումից հետո Պատարա գյուղի պատմամշակութային արժեք ունեցող տարածքների հիման վրա ստեղծել բնապատմական արգելոց` <<Կուսանանց>> անվամբ, ավելի մանրամասն Ս. Սարգսյանի, Յ. Առաքելյանի <<Պատարա>> գրքում, Երևան, 2006թ.:
  • 2
  • Leave a comment
  • Add to Memories

Պիծի Պատարա գետ, Սև ծով, Black sea, Черное море
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a
  • 11
  • Leave a comment
  • Add to Memories

In Patara
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a
Kapen tov


Shrshran


Սոցիալալակն համերաշխություն
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a
Հայտարարություն

Եթե դուք ունեք հագուստներ, որոնք պիտանի են օգտագործման համար, բայց արդեն չեք հագնում, մեծացել են ձեր երեխաների վրա, խնդրում ենք բերել ք. Ստեփանակերտ, Գարեգին Նժդեհ 68 հասցե, <<Что делать…>>-ի օֆիս:

Հարգելի համաքաղաքացիներ Արցախում գործող <<Սոցիալական համերաշխություն>> հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կարգի օգնություններ է ցուցաբերել և ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին ու մարդկանց, այսօր իրականացնում է նաև օգտագործված /հագած/ հագուստների հավաքում և տրամադրում կարիքավորներին: /Ծրագրի հեղինակն է Մուրադ Պետրոսյան` Արցախյան շարժման առաջամարտիկներից մեկը/:
<<Սոցիալական համերաշխություն>> հ/կ հագուստների հավագում և տրամադրումը կարիքավորներին 2-րդ տարին է, որ իրականացնում է: Արդեն հարյուրավոր անապահով ընտանիքներ օգտվել են այս ծրագրից: Մանկական հագուստների շատ մեծ պահանջ կա:

Եթե դուք ունեք հագուստներ, որոնք պիտանի են օգտագործման համար, բայց արդեն չեք հագնում, մեծացել են ձեր երեխաների վրա, խնդրում ենք բերել ք. Ստեփանակերտ, Գարեգին Նժդեհ 68 հասցե, <<Что делать…>>-ի օֆիս:
Շնորհակալություն








Պատրաստվում է ԱրՊՀ-ի նոր կայքէջը
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a


Արցախի պետական համալսարանը մինչև 1 ամիս, /ամենաշատը մեկ ու կես ամիս/ կուենա նոր կայքէջ:
Հաշվի կառնվի մինչև հիմա հնչեցված առաջարկները /դոմենի փոխում, սկզբում հայերեն և ռուսերեն
տարբերակներով, հետո նաև կթարգմանվի անգլերեն, էլեկտրոնային հասցեների ստեղծում,
նոր դիզայն և այլն/: Խնդրում ենք մտահոգ մարդկանց առաջարկներ ներկայացնել:
Ներկայիս կայքն է`
http://www.arsu.ktsurf.net/

Ուսանողական հիմնախնդիրներ
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a



Ամեն ինչ սկսվում է կրթությունից...
Իսկ մենք որտեղից ենք սկսում?




http://artsakhnews.am/2011/02/01/%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80/

Երկար ժամանակ է անցել-1991թ.` Հանրաքվե, 2006թ.` Սահմանադրություն 2010
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10
Արցախի հանրապետության Անկախության հռչակման հանրաքվեի /1991/
եւ Սահմանադրության ընդունման /2006/ օրն է...




Ինչ է պետք նոր ազգային վերածնունդ ունենալու համար?
  • 6
  • Leave a comment
  • Add to Memories

Թուրքական հագուստները Արցախի շուկայում
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a
Կենցաղային թանկ ծախսերից ամենաշատը ափսոսում եմ
հագուստին փող տալը: Չգիտեմ մնացած տեղերում ինչպես է, բայց Արցախում
հագուստը շատ թանկ է.

Երբ հարցնում ես վաճառողին, թե ինչու է այսքան թանկ, պատասխանում է զարմացած.
<թուրքական ը ն տ ի ր ապրանք է>...




Կիլոգրամով բերում են մետրով ծախում...
  • 9
  • Leave a comment
  • Add to Memories

Ես քո զինվորն եմ
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a
2011 թվականի հունվարի 1-ին լրանում է համահայկական մեծություն Գարեգին Նժդեհի 125 ամյակը

"Ապրել ու գործել միայն այն բանի համար,
որի համար արժե մեռնել, եւ մեռնել միայն այն
բանի համար, որի համար արժեր ապրել"



Մահ` 1955 թ. դեկտեմբերի 21

You are viewing [info]p_a_t_a_r_a's journal