Previous Entry Add to Memories Share Next Entry
(no subject)
Գարեգին Նժդեհ
[info]p_a_t_a_r_a
Բնությունը
Պատարա գյուղը գտնվում է ԼՂՀ Ասկերանի շրջանում: Այն մայրաքաղաք Ստեփանակերտից հեռու է 25 կմ: Գտնվում է ծովի մակերեւույթից 940 մետր բարձրությունում:  Ունի հրաշալի բնություն: Գյուղի լեռներից ու անտառներից է սկիզբ առնում երկու գետակներ` Պատարա եւ Պիծի, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց քաղցրահամ ջրով եւ բազմաթիվ ձկնատեսակներով ` արդեն կարմրախայտ եւ իշխան: Գետի ակունքները գտնվում են ծովի մակերեւույթից 2620 մ բարձրության վրա: Այստեղով է անցնում Ղարարաբաղյան լեռնաշղթայի Կուսանանց լեռնահատվածը եւ նրանից ճյուղավորվող Հավքախաղաց եւ Խոյխութ լեռնաճյուղերը: Այստեղ է գտնվում լեռնաշղթայի ամենաբարձր` Կուսանանց լեռները, որոնց առանձին գագաթներ անցնում են 2800 մ բարձրությունից /Մարիամ 2832 մ/, /Գայանե 2823 մ/ եւ այլն: Կենդանիներ: Կխտար, բեզուրյան այծը: Վայրի կենդանիներից են գիշատիչներ` արջը, գայլը, լուսանը, չախկալը, կզաքիսը, աղվեսը, անտառակատուն, կան նաեւ վայրի խոզեր, դիկոբրազ, փորսուղ, ոզնի, սկյուռ: Անտառում` բոխի, հաճարենի, կաղնի, թխկի, լորենի, հացենի, ընկուզենի, հոնի, զկռենի, վայրի խնձորենի, տանձենի, սալորենի: Եզակի բուսատեսակներ` փաշարմավ, սոսենի, կեչի: Մեծ թվով դեղաբույսեր, սնկեր, թեյի համար օգտագործվող բուսատեսակներ:

Թռչուններ: Փայտփորիկը, մոշահավը, անտառային կաչաղակները, պիրոլը, կկուն, չարդը, վայրի աղավնին, փասիանը /միրհավ/ սոխակ, արծիվը, անգղը, բազեն, բուն, բվեճը:  

Միջնադարում Պատարայի գետահովտի ավազանը խիստ բնակեցված է եղել: Այն վկայում են բազմաթիվ ավերակները` գյուղերի, վանքերի, գերեզմանների, որոնք հիմա ծածկված են խիտ անտառներով:

Ձեր գյուղի գետը ուղղակի հրաշք ա! Մունք միշտ ամառը գալիս ենք: Հրաշք էլ բնություն ա: Դե տա խոսքերով հինչ ասես? Լավա ֆոտոներ տինիս...


hamamitum fotonerav aveli hetakrkir u efektiv klini!!!

Բարի գալուստ LiveJourmal! Սպասում ենք հետաքրքիր նյութերի Արցախի մասին:
:-)

You are viewing [info]p_a_t_a_r_a's journal